Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացել են ամուսինները և նրանց դուստրը
02.09.2014 12:45
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 226-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել աջակողմյան դաշտը, ինչի հետևանքով ուղևորներ (ամուսիններ)` 1980 թ. ծնված Մասիս Հայրապետյանը, 1995 թ. ծնված Նելլի Նազարյանը և նրանց դուստրը` 2014 թ. ծնված Լուիզա Հայրապետյանը, տեղում մահացել են, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: