Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացել է ուղևորուհին
05.01.2015 13:33
ՃՏ պատահարներ
Այսօր՝ հունվարի 5-ի առավոտյան, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 92-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհի, 1968 թ. ծնված Հասմիկ Մարգարյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: