Պատահար Երևան-Մեղրի ճանապարհին. ուղևորուհին մահացել է
27.11.2017 17:22
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 172-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևոր` 1942 թ. ծնված Էլինա Սամսոնյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: