ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհի, 1962 թ. ծնված Նոնա Ա.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Նոնա Ա.-ն օդանավականի  հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանություն: 
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: