Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևորը հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով
18.09.2014 11:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել Երևան-Սանկտ-Պետերբուրգ չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 1985 թ. ծնված Բենիամին Մ.-ն, որը մայիսի 7-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով):
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: