Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած բախման հետևանքով ուղևորուհին մահացել է
Հունվարի 8-ին, ժամը 11.30-ին, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին բախվել է ճանապարհը մաքրող մեքենային, ինչի հետևանքով «Ֆոլկսվագեն Գոլֆ»-ի ուղևորուհին` 1954 թ. ծնված Սուսաննա Դալլաքյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
