Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցների խաչմերուկում, Մոնթե Մելքոնյան փողոցում, Եղվարդի խճուղում և Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել
Հունվարի 14-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-217230» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 14-ին, ժամը 12.10-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 14-ին, ժամը 19.30-ին, Եղվարդի խճուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի 2 ավտոմեքենա, որից հետո ավտոմեքենաներից մեկը բախվել է մայթեզրին կայանված «ՎԱԶ-21051» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն»-ներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-32213»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: