Քրեական օրենսգրքի երկու հոդվածների մեղադրանքներով հետախուզվող կինը Հայաստան ժամանեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով
17.03.2015 12:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 17-ին, ժամը 03.27-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Լեյլա Չ.-ն, որը 2012 թ. հունվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի և 329 հոդվածի /պետական սահմանն ապօրինի հատելը/ 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: