Երեխային պահելուց չարամտորեն խուսափելու հետևանքները
24.03.2017 11:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մարտի 23-ին, ժամը 22.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած, 1971 թ. ծնված Էդուարդ Բ.-ին, որը 2001 թ. ապրիլի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: