Երևանի Մաշտոցի պողոտայում 45-ամյա կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդին հայտնաբերեցին
28.05.2015 11:34
ՃՏ պատահարներ
Մայիսի 2-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Մաշտոցի պողոտայի թիվ 45 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1970 թ. ծնված Գայանե Գ.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ վրաերթը, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1961 թ. ծնված Միհրան Մ.-ն:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: