1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

18.05.2016 15:02 ՃՏ պատահարներ

Մայիսի 17-ին, ժամը 13.30-ին, «ԳԱԶ-2705» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին, ժամը 21.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն.Զարյան փողոցի թիվ 24 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզում` Այգեզարդ-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին, ժամը 08.50-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիսի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա՝ պատճառելով «ձախ կոնքազդրային շրջանի և ծնկահոդային շրջանի քերծվածքներ», որից հետո իր ավտոմեքենայով տեղափոխել է նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Արշալույս գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին, ժամը 09.45-ի սահմաներում, «Օպել Վեկտրա 1.8 I» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ճանապարհի ձախակողմյան ձորակը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «Աուդի Ա 6» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Իշխանասար գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: