86-ամյա տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 11-ին, ժամը 12.30-ին, «Բիուայդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 86-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: