ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

28.10.2015 15:56 Պարզաբանում

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 28-ի համարի ընդամենը մեկ էջում երկու վրիպակ է թույլ տվել:
Մի հրապարակման մեջ պնդում են, թե ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մյուս հրապարակման մեջ՝ որ հոկտեմբերի 25-ին հնչած կրակոցների «գործի մեջ ոստիկան կա»՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանի որդու աներձագը:
Երկու պնդումն էլ անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում, որովհետև ուղղակի… չեն կարող համապատասխանել:
Տարրական իրողություն է, որ ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը բացարձակապես տարբեր կառույցներ են, որոնց գործառույթները կանոնակարգված են օրենքով:
Իսկ «Գագիկ Ավետիսյանի որդու աներձագի» վարկածը պարզապես զավեշտալի է: Թերթին «հավաստի տեղեկություններ» տվողը չի ասել, որ Գագիկ Ավետիսյանի որդին… 15 տարեկան է և գոնե այս պահին աներձագ ունենալ չի կարող…
«Ժողովուրդ» օրաթերթը, որ սովորաբար սերտորեն աշխատում է ոստիկանության ՀԿԼ վարչության հետ, այս անգամ, ցավոք, զլացել է գոնե ճշտել իր ստացած «հավաստի տեղեկությունները»: Հետևանքը տեսնում ենք…
Կրկին հորդորում ենք ԶԼՄ-ների մեր գործընկերներին՝ հրապարակել միայն ստուգված ու հավաստի տեղեկատվություն՝ ընթերցողին թյուրիմացությունից զերծ պահելու համար: