1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

25.12.2015 17:26 Պարզաբանում
Պարզաբանում

Դեկտեմբերի 25-ին «Հրապարակ» օրաթերթում հրապարակված՝ Աչաջուր գյուղի մի խումբ բնակիչների՝ ոստիկանության պետին ուղղված բաց նամակի կապակցությամբ հայտնում ենք, որ հիշյալ թերթի դեկտեմբերի 10-ի «13 ընտանիք տուժել է խարդախից» հրապարակումից հետո ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով դատավարական գործողություններ են իրականացվել հրապարակման մեջ նշված փաստերը ստուգելու ուղղությամբ: Պարզվել է, որ գյուղացիների նշած ոմն Գարիկը Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ Բարեղամ Բադալյանն է, որն Աչաջուր գյուղի մի շարք բնակիչներից ոչ կանխիկ ձևով միրգ է գնել ու չի վճարել 405 հազար դրամ:
Բ. Բադալյանը ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով հայտնաբերվել ու լսվել է: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս պարտավորվել է մինչև 2015 թ. դեկտեմբերի 29-ը գյուղի բնակիչների պարտքերը ամբողջությամբ մարել:
Միաժամանակ իրազեկում ենք, որ հրապարակման քննարկման արդյունքում հանցագործության հատկանիշներ չեն պարզվել. վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ: