Հետախուզվողի հայտնաբերում՝ Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
02.05.2017 11:04
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 1-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և բերման են ենթարկել 2016 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզվող, 1979 թ. ծնված Էդգար Ս.-ին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: