Շորթման մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր
06.04.2017 11:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 5-ին, ժամը 16-ին, բաժին է ներկայացել 1999 թ. ծնված Արման Բ.-ն, որը ապրիլի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի (շորթումը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: