Հետախուզվողը վերադարձավ Մին Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռով
07.04.2017 13:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ին, Մին Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացվել 1982 թ. ծնված Նիկոլայ Մ.-ն, որը 2016 թ. հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: