Հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով
17.05.2017 11:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները մայիսի 16-ին, ժամը 15.50-ին, Երևան քաղաքի Միքայելյան փողոցի 74 շենքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Իգոր Գ.-ին, որը մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: