Ավազակություն Ուկրաինայում. հայտնաբերում 8 տարի անց
20.04.2017 10:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1983 թ. ծնված Եֆրեմ Ա.-ին, որը 2009 թ. օգոստոսի 27-ից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 187 հոդվածի (ավազակություն) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: