Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվող՝ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
01.03.2016 11:30
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 1-ին, ժամը 03.35-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Վանուհի Մ.-ն, ով 2015 թ. դեկտեմբերի 22-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի /կաշառք տալը/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: