Կինը մեղադրվում էր գողության, տղամարդը՝ գողության փորձի մեղադրանքով
24.05.2017 10:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Կորյունի փողոցի թիվ 6 հասցեի մոտից բերման են ենթարկել 1949 թ. ծնված Աիդա Հ.-ին, որը մայիսի 22-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Արտյոմ Խ.-ն, որը մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձ) 1-ին և 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: