Գողությունը բացահայտվեց
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Վարդան Վ.-ն և հայտնել, որ Եռաբլուրի կանգառում նկատել է, որ երկու տղամարդ երթուղայինում գողացել են մի կնոջ դրամապանակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1951 թ. ծնված Արևհատ Գ.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ն, որը ապրիլի 22-ին, ժամը 12.30-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 42 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: