Առանց փաստաթղթերի հրացան՝ «Նիվայի» բեռնախցիկում
28.12.2015 12:03
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 04.20-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքում կանգնեցրել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը՝ 1991 թ. ծնված Արսեն Տ.-ն, հայտնել է, որ ավտոմեքենայի բեռնախցիկում առանց փաստաթղթերի հրացան կա:
Վարորդը և մեքենայի ուղևորը՝ 1992 թ. ծնված Վանես Վ.-ն, բերման են ենթարկվել բաժին, որտեղ Արսեն Տ.-ն ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, հարթափող որսորդական հրացան:
Ներկայացված հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: