ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զանգահարելու պատրվակով վերցրել էր բջջային հեռախոսը և դիմել փախուստի

Հուլիսի 8-ի ուշ երեկոյան ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ խաղատներից մեկում մի անծանոթ մի տղա զանգահարելու պատրվակով վերցրել է 1972 թ. ծնված Արայիկ Հ.-ի բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում էր տվել, որ ժամը 23.00-ի սահմաններում Երևան-Սևան 12-րդ կմ-ին գտնվող խաղատանը իր ծանոթ Արմենը, չարաշահելով իր վստահությունը, վերցրել է իր բջջային հեռախոսը` խոսելու նպատակով, որից հետո հեռացել է ու դիմել փախուստի` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում՝ հուլիսի 15-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արմեն Ս.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է: