Ոստիկանները բացահայտել են Զառիթափ գյուղում կատարված գողությունը
Հունվարի 9-ի գիշերը Զառիթափ գյուղում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին խանութի դուռը, հափշտակել տարբեր ապրանքներ` խմիչքից մինչև օծանելիք: Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների և քննչական մարմինների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Երևանի բնակիչ Արման Տ-ն:
Նրան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: