Գողության համար հետախուզվող կինը հայտնաբերվեց զբոսայգում
18.08.2020 12:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 17-ին Շահումյանի անվան զբոսայգուց բերման են ենթարկել 28-ամյա Դիանա Պ.-ին, որը հուլիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: