ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զգուշացեք խարդախներից

31.10.2013 14:50 Խարդախություն
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Վայքի բաժին է դիմել 1955  թ. ծնված   Աշոտ Ս.-ն և հաղորդում տվել, որ հունիսի 22-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքում գործող մի ընկերություն է այցելել ոմն Արմինե Ա.  և ներկայանալով որպես մեկ այլ ընկերության աշխատակից` խաբեությամբ և վստահությունը չարաշահելով իրենից հափշտակել է 500 կգ կարագ և 200 կգ կաթի փոշի` ընդհանուր 1.360.000 դրամ արժողությամբ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի բնակչուհի,  1982 թ. ծնված Արմինե Ա.-ն:  
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: