ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կինը հանձնեց Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը

ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի և Հրազդանի վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13.20-ին, 1950 թ. ծնված Գյուլվարդ Հ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի ինքնաշեն հրացան, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 95 և 7,62 մմ տրամաչափի 25 փամփուշտ ու հայտնել, որ դրանք գտել է իր տանը կից ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Ըստ Գյուլվարդ Հ.-ի հայտարարության՝ զինամթերքը պատկանել է 1991-1993թթ. Արցախյան պատերազմին մասնակցած հանգուցյալ ամուսնուն` Սերյոժա Հ.-ին:
Ներկայացվածը փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: