Զենք-զինամթերք՝ Երևան-Երասխ ճանապարհին
Հոկտեմբերի 22-ին, ժամը 11.40-ին, մի քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին` Շահումյան գյուղի կամրջի բետոնե հենասյան մոտ, զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է որսորդական, երկփողանի, կարճեցված փողով հրացան` վերափոխված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Ֆ-1» տիպի և «THT» տիպի 1-ական նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի 2 պայթուցիչ, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի՝ 61, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 33 և խոշոր տրամաչափի 1 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: