Զենք-զինամթերք՝ ջրատար խողովակների մոտ
12.08.2015 17:14
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 11-ին, ժամը 17.30-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասի սկզբնամասում գտնվող ջրատար խողովակների մոտ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր համարը մեխանիկական եղանակով ջնջած, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, փողը կտրած հրացան և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 210 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: