ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերքը գտել էր Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ տանող ճանապարհի կիսակառույց շինությունում

Հոկտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, 1946 թ. ծնված Միշա Ք.-ն ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնել է «ԱԿ-74» ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 198, «ԱԿՄ» ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 103 փամփուշտ, «ԱԿՄ» և «ԱԿ-74» ինքնաձիգների 1-ական դատարկ պահունակներ ու հայտնել է, որ դրանք գտել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ տանող ճանապարհի կիսակառույց շինությունում:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: