Զենք-զինամթերքը թողել էր կամրջի տակ
20.02.2015 10:35
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգած քաղաքացին տեղեկացրել էր, որ Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին՝ կամրջի տակ, զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար օդամղիչ հրացան, «ՌԳՕ» տեսակի նռնակ` պայթուցիչով, և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: