Զենք-զինամթերքը թողել էր օդանավակայանի տերմինալի ավտոկանգառում
12.09.2013 12:10
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Սեպտեմբերի 10-ին, ժամը 11.40-ին, մի քաղաքացուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողել օդանավակայանի տերմինալի ավտոկանգառում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է գործարանային արտադրության ատրճանակ՝ «MAKAROV CCCR 9mm» գրառումով, պահունակով և 9 մմ տրամաչափ 7 փամփուշտով, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: