1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զենք-զինամթերքի առգրավում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Զենք-զինամթերքի առգրավում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հոկտեմբերի 8-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Ողջաբերդ գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան հատվածում, կրակոցներ են հնչում:
Նշված վայր մեկնած ոստիկաններին 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքն է կրակել, իսկ զենքերն ու փամփուշտներն ընկերոջ «Տոյոտայի» բեռնախցիկում են: Առինջ գյուղի 24-ամյա բնակիչը և մեքենայատերը՝ Արագած գյուղի 33-ամյա բնակիչը, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին: Բաժնում 24-ամյա առինջեցին հայտնել է, որ ավտոմեքենայում առկա զենքերից չորսն իրենն է, ունի համապատասխան թույլտվություն, իսկ փամփուշտները բերել է 2020 թ. Արցախյան պատերազմին մասնակցելու ժամանակ: Նա նաև հայտնել է, որ զենքերից մեկը 33-ամյա ընկերոջինն է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Տոյոտայի» խուզարկությամբ հայտնաբերվել են «ՎԵՊՐ» տեսակի 5,45 մմ տրամաչափի որսորդական ակոսափող չորս հրացան, «AKC 366 Lancaster-03,366 TKM» տեսակի որսորդական ողորկափող մեկ հրացան, Ֆ-1 տիպի մեկ նռնակ՝ պայթուցիչով, պահունակներ, դանակներ, նշանոցներ, խլացուցիչներ և տարբեր տրամաչափի մի քանի հարյուր փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: