ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 21-ին, ժամը 10.30-ին,  1984 թ. ծնված Դավիթ Վ.-ն հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի`  90, «ՌՊԿ» գնդացրի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է տան նկուղը  մաքրելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 21-ին,  ժամը 15.40-ին, 1972 թ. ծնված Արթուր Հ.-ն  հանձնել է տարբեր տրամաչափի  51   փամփուշտ, ինքնաշեն պայթուցիկ սարք, ինքնաձիգի պահունակ և ականի մարտական գլխիկ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: