ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք` ավազակային հարձակում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում

Փետրվարի 1-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն` ավազակային հարձակում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, 1956 թ. ծնված Մերուժան Ս.-ի տնից խուզարկությամբ հայտնաբերել են ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 2, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, «ՈւԶՌԳՄ» տեսակի նռնակի 6 պայթուցիչ, արծաթագույն շեղբով դանակ և զինամթերք մաքրելու հեղուկով լցված թիթեղյա տարա:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: