ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք` Երևան-Երասխ ճանապարհին

Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհից ուղեկալ տանող ճանապարհի 2-րդ էլեկտրասյան մոտ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օօպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ`առանց պայթուցիչի, «ՈՒԶՌԳՄ» տիպի 2 պայթուցիչ, «4x1M» գրառումով ծխարձակող գլան և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 534 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: