Զենք-զինամթերք` կաթսայատան հետնամասից
04.04.2014 11:37
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ապրիլի 3-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Կիրովի անվան դպրոցի կաթսայատան հետնամասում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է կարճեցված փողով երկփողանի որսորդական հրացան, հակատանկային «ՏԳ-45» տիպի նռնակ, 3 նռնակ` առանց պայթուցիչների, «ՈՒԶՌԳՄ» տիպի նռնակի 2 պայթուցիչ և հակատանկային արկ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: