ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք` կամավոր և խուզարկությամբ

Օրերս մի քաղաքացի ներկայացել է ոստիկանության Բազումի բաժին և կամավոր հանձնել 7.62 մմ տրամաչափի 42 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ` պայթուցիչներով, և ինքնաշեն նռնակի նմանվող երկաթե իր` հրահաղորդ քուղով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

***
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն` ս/թ. հունվարի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված մի քրեական գործի շրջանակներում, օրերս 1957 թ. ծնված Դունյա Ի.-ի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում` անասնագոմի տանիքում, հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 108 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի և ինքնաձիգի պահունակ: Դունյա Ի.-ն հայտարարել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որոնք ձեռք էր բերել 1980 թ. վերջերին Ռուսաստանից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: