ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք` կամավոր

Փետրվարի 18-ին, ժամը 14.45-ին, 1985 թ. ծնված Արմեն Ս.-ն ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է 32 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 18-ին, ժամը 12.00-ին, 1987 թ. ծնված Ատոմ Ա.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացան և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 150 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 18-ին, ժամը 19.30-ին, 1961 թ. ծնված Արամ Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 18-ին, ժամը 19.40-ին, 1981 թ. ծնված Էդուարդ Դ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և «ԻԺ» տիպի մեկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: