Զենք-զինամթերք` կամավոր
Ապրիլի 21-ին, ժամը 11.05-ին, 1978 թ. ծնված Բագրատ Մ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 6, 5.45 մմ տրամաչափի` 104, «Կարաբին» տիպի հրացանի 13 փամփուշտ և 1 ծխածածկույթ:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 19-ին, ժամը 21.00-ին, 1952 թ. ծնված Վրեժ Ի.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի մեկփողանի հրացան և նռնակ` պայթուցիչով:
***
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 19-ին, ժամը 12.20-ին, 1969 թ. ծնված Ասատուր Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 75 փամփուշտ, «ՊԳ-7Մ» տիպի ականանետի նռնակ և ինքնաձիգի պահունակ:
***
Ապրիլի 19-ին, ժամը 12.30-ին, 1965 թ. ծնված Հովհաննես Գ.-ն ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է երկփողանի որսորդական հրացան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: