ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զենք-զինամթերք` նկուղից

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ստացված գրության հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, մայիսի 7-ին, ժամը 17.00-ին, մեկնած օպերատիվ խումբը Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի թիվ 17 շենքի 5-րդ մուտքի նկուղում կատարել է զննություն: Հայտնաբերվել են ինքնաձիգի մասնատված և կտրատված մասեր, տարբեր տրամաչափի 79 փամփուշտ և ինքնաձիգի 3 պահունակ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: