Զենք-զինամթերք` ուղեկալ տանող ճանապարհին
13.06.2014 10:36
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հունիսի 11-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի ՌԴ ՊՆ զորամասի 6-րդ ուղեկալ տանող ճանապարհին, հանձնելու նպատակով, զենք-զինամթերք է դրել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է առանց համարի օդամղիչ հրացան` վերափոխված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 41, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 91 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ և նռնակի պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: