Զենք-զինամթերք` պատշգամբում
20.08.2013 16:10
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Օգոստոսի 17-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Կապանի բաժին է ահազանգել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, բնակարանի պատշգամբում հայտնաբերել է զոհված ամուսնուն պատկանող փամփուշտները և ատրճանակը:
Մեկնած օպերատիվ խմբին կինը մատնացույց է արել պոլիէթիլենային տոպրակ, որի միջից հայտնաբերվել և առգրավվել են «ՊԿ» գնդացրի 7,62 մմ տրամաչափի` 5, ինքնաձիգի`7,62 և 5,45 մմ տրամաչափի 22 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ՈւԶՌԳՄ-386» նռնակի պայթուցիչ և մեկ ինքնաշեն ատրճանակ` առանց զարկանային մեխանիզմի:
Կինը բացատրություն է տվել, որ դրանք հայտնաբերել է պատշգամբում վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում, և այն պատկանել է Արցախյան ազատամարտում զոհված ամուսնուն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: