1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության բաժիններում

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի դեպք։ Մասնավորապես, մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Գավառի բնակիչներից մեկը հանձնել է հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգը։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Գավառի բաժնի համայնքային ոստիկանները։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, ինչի շնորհիվ բնակիչներից մեկը հանձնել է որսորդական հրացան ու ռազմամթերք։ Հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Վարդենիսի բաժնում՝ շնորհիվ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի։ Ինքնաշեն ատրճանակը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու փամփուշտները Սևանի բաժնում կամավոր հանձնել է Սևան քաղաքի մի  բնակիչ՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ Ճամբարակի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ևս արձանագրվել է ինքնաշեն ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: