ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սյունիքում ոստիկանները Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին ստուգել են Արցախից վերադարձած 37-ամյա մի տղամարդու ջիպը։ Մեքենայում հայտնաբերվել է գործարանային համարով երկու նռնականետ, նռնականետի արկեր, նռնակներ, ջերմատեսիլ և օպտիկական սարքեր, գործարանային համարով ձեռքի գնդացիր, գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու ատրճանակ, փամփշտատուփեր, տարբեր հրազենների և տրամաչափի 1200-ից ավելի փամփուշտ, հանդերձանք, կապի միջոցներ և այլն։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Ոստիկանությունը շարունակում է միջոցառումները՝ Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերք բերելու դեպքերը բացառելու ուղղությամբ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: