Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ամենօրյա քարոզչությունը՝ արդյունքների մասին պարբերաբար իրազեկելով հանրությանը։ Օրերս ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Արաբկիրի, Նոր Նորքի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում, մասնավորապես, Արաբկիրում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, Նոր Նորքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ «Մոսին» հրացանի։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Ստեփանավանի, Ջերմուկի, Թալինի և Նաիրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի, Ախուրյանի և Անիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են պայթուցիչներով նռնակների և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Եղեգնաձորի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ինքնաշեն թմբուկավոր ատրճանակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Տավուշի բաժնում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: