1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Միայն փետրվարին հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է ապօրինի պահվող 218 միավոր զենք

Փետրվար ամսին հանրապետության տարածքում հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է ապօրինի պահվող 218 միավոր զենք, այդ թվում` 68 ինքնաձիգ, 6 ատրճանակ, 81 հրացան, 3 գնդացիր և 2 նռնականետ:

Մայրաքաղաքում առգրավված 36 զենքից 18-ը հայտնաբերվել է, նույնքան էլ հանձնվել է կամավոր: Հայտնաբերվել ու առգրավվել է 2 ինքնաձիգ, մարտական 5 ատրճանակ, գազային և օդաժնշիչ 9 ատրճանակ և ողորկափող 2 հրացան: Կամավոր հանձնվել է 11 ինքնաձիգ, մարտական 3 ատրճանակ, 2 ակոսափող և 1 ողորկափող հրացան, 1 նռնականետ:

Մարզերում պատկերը հետևյալն է. 182 միավոր զենքից հայտնաբերվել է 48-ը, որոնցից 4 ինքնաձիգ, մարտական 7 ատրճանակ, գազային և օդաճնշիչ 15 ատրճանակ, 5 ակոսափող և 17 ողորկափող հրացան: Կամավոր հանձնած 134 միավորից 51-ն ինքնաձիգ է, 17-ը` մարտական, 8-ը` գազային և օդաճնշիչ ատրճանակ, 14-ը՝ ակոսափող և 40-ը` ողորկափող հրացան, 3-ը՝ գնդացիր, մեկը` նռնականետ:

Ընդհանուր թվի մեջ է պարեկների հայտնաբերած և առգրաված ապօրինի զենքի 13 միավորը. 9-ը՝ Երևանում, 4-ը` մարզերում: Առգրավվել է 1 մարտական, 8 գազային և օդաճնշիչ ատրճանակ, ողորկափող 4 հրացան:
Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Այլ է վիճակը կամավոր հանձնումների դեպքում: Հետևեք կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից:

Իսկ ոստիկանությունը հավաստիացնում է, որ բնակչության մոտ կուտակված և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ: