ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համայնքային ոստիկանները 50-ամյա տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանները 50-ամյա տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 1-ին հավաստի տվյալներ էին ստացել, որ Իսակովի փողոցի 50-ամյա բնակիչը մոտը զենք-զինամթերք է պահում և այդ պահին Արտաշատ համայնքի դաշտերում է:
Իրացնելով օպերատիվ տվյալները՝ ոստիկանները 50-ամյա տղամարդուն Երևան-Երասխ ճանապարհի հարակից տարածքում հայտնաբերել, ձերբակալել և, հրացանով հանդերձ, տարել են ոստիկանության Արտաշատի բաժին: Բաժնում անձնական զննությամբ նրա մոտ հայտնաբերվել են «ԻԺ 27M» տիպի որսորդական հրացան և 12 մմ տրամաչափի փամփուշտներ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: