Զենք-զինամթերքի հայտնաբերում

Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունվարի 1-ին, ժամը 00.30-ին, Նոր Արեշի 50-րդ փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու, ինչից հետո բաժնի քրեական հետախույզների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նրա տան բակում հայտնաբերել են կարճեցված փողով 16 մմ տրամաչափի որսորդական հրացան և նույն տրամաչափի 11 փամփուշտ, որոնցից 6-ը՝ կրակված:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: